Տոկիոյի խաղեր կմեկնի 17 հայ մարզիկ
Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների մասնակցության մասին: Արթուր Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ լողաճերում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին:
Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Այդ արդյունքը երկու սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը:
Այսպիսով Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32 -րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը հավասարվել է 17-ի:
Նրանք են՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան /60 կգ/, Կարեն Ասլանյան /67 կգ/, Կարապետ Չալյան /77 կգ/, Արթուր Ալեքսանյան /97 կգ/, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան /57 կգ/, Վազգեն Թևանյան /65 կգ/, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան /52 կգ/ , Հովհաննես Բաչկով /63կգ/, Արման Դարչինյան /75 կգ/, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան /59 կգ/, Սիմոն Մարտիրոսյան /109կգ /, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան /73 կգ/, լողորդներ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան, եռացատկորդ Լևոն Աղասյան:
Տոկիոյի օլիմպիական խաղերում կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին