
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը նախկին նախագահ Օլանդի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը
Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։ Դեսպանը ներկայացրել է Հայաստանի ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած անվտանգային ու հումանիտար խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների հիմնախնդիրը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։