«Ժողովուրդ». Ինչով է պայմանավորված անձնական և պետական որոշ տվյալների տեղեկությունը արգելափակելու ԲՏԱ նախարարության առաջարկուությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է անձնական և պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում արգելափակել: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկությունը, և հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օբյեկտների հասցեներ, կազմակերպաիրավական ձև, համարակալում և այլն, առաջարկվում է ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից, նաև կայքից կհեռացվի օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները: Պարզվում է, որ այս տեղեկությունը ևս համարվում է ռիսկային և զգայուն՝ ի վնաս ՀՀ պետական շահի:
Նախարարաությունն առաջարկում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ԱԱԾ կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկությունը, մինչդեռ նախկինում նման նախաձեռնությունը այսօրվա բնապահպան պատգամավորների ու նախկին ակտիվիստների կողմից դաժան քննադատության կենթարկվեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: