Ոռոգովի տարածքների վրա անոմալ շոգերը դեռևս լուրջ ազդեցություն չեն թողել. Գագիկ Սուրենյան
«Անոմալ շոգերը ոռոգովի տարածքների վրա դեռևս լուրջ ազդեցություն չեն թողել, այստեղ խոսքը գնում է ոչ ոռոգովի տարածքների հացահատիկի և ոչ միայն նրանց ցանքատարածքների մասին, որտեղ բացասական ազդեցություն թողել է»,- ասուլիսում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ նաև խոտհարքներն են տուժել, քանի որ տեղումների բացակայության հետևանքով խոտի աճը կամ թուլանում է կամ դադարում:
Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ հուլիսին նույնպես շոգ եղանակ է կանխատեսվում, հանրապետության ողջ տարածքում միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով և բացատրեց, որ այն պայմանավորված է հովտային գոտիներ՝ Արարտյան դաշտավայր և Երևան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ:
Նրա խոսքով առանձին օրերին կրկին օդի ջերմաստիճակը կհասնի +40-41 աստիճակի, բայց կլինեն օրեր, երբ կարձանագրվի սառն օդային հոսանքների ներթափանցում:
«Չի բացառվում, որ շոգերը ժամանակ առ ժամանակ ընդհատվեն սևծովյան ավազանից եկող սառն օդային հոսանքներով, որոնք հանրապետությունում կառաջացնեն ամպրոմային բնույթի տեղումներ, բայց տեղումների քանակը կլինի նորմայի սահամններում»,-տեղեկացրեց Սուրենյանը և պարզաբանեց, որ այդ նորմը շատ փոքր է, որը կարող է լրացվել ամսվա ընթացքում միայն մեկ անձրևով:
«Հուլիսի 3-4-ը ընկած հատվածում կլինի հերթական տաք հոսանքների ներթափանցումը Իրաքի տարածքից և ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է՝ հուլիսի 4-ին արձանագրելով +40-41 աստիճան»,-հայտնեց ՊՈԱԿ-ի փոխտնօրենը և հավելեց, որ հուլիս 5-7-ը Սև ծովից կներթափանցեն սառը հոսանքներ և կրկին կարձանագրվի ջերմաստիչանի 4-5 աստիճանի անկում:
Սուրենյանը նաև դիմեց քաղաքացիներին՝ ասելով, որ Արարատյան դաշտը և հանրապետության հովտային և նախալեռնային հատվածը բարձր՝ 5-րդ աստիճանի հրդեհավտանգ վիճակում են գտնվում և հորդորեց պահպանել հակահրդեհային կանոնները:
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 23-25-ը Արարատյան դաշտում և Երևանում ունեցանք մինչև 41.2 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան
- 5 խոշոր ջրամբարներում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան անցյալ տարի. Լևոն Ազիզյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում