Օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի կամ նրանց քանակի կրճատումով:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հնարավոր է, որ բասկետբոլի հանդիպումներն անցնեն առանց երկրպագուների: Այդ հարցով կազմկոմիտեին դիմել է տարածաշրջանի ղեկավարը:
Որոշ մարզակառույցներում մարզասերների թիվը գուցե կրճատեն երկու անգամ:
Եկող շաբաթվա ընթացքում օլիմպիական խաղերի կազմակերպիչները հնգակողմ առցանց հանդիպում կանցկացնեն: Հիմնական թեման կլինի հանդիսականների թույլատրելի քանակին վերաբերող հարցը:
«Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն նշել է, որ կազմակերպիչները պատրաստ են խաղերն առանց երկրպագուների անցկացնելու տարբերակին: Նման տեսակետ է հայտնել նաև Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն:
«Տոկիո-2020» կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև հուլիսի 23-ին նշանակված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների պատճառով, երկարացվել է կես ժամով։
Դա պայմանավորված է նրանով, որ պատվիրակությունների միջև պետք է պահպանվի սոցիալական /ֆիզիկական/ հեռավորություն: Ստադիոնում թիմերի ավանդական երթը կձգվի:
Միջոցառումը պետք է սկսվեր տեղական ժամանակով 20:00-ին ( Երևանի ժամանակով 15:00-ին) և ավարտվեր 23:00-ին (Երևանի ժամանակով 18։00-ին):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան