Գյումրիում պարիսպներից մեկի տակ նորածին երեխա են թողել
Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնել են, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10-ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:
«Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,- նշել է Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։