«Ժողովուրդ». Իշխանական խմբակցությունում աժիոտաժ է. Փաշինյանը հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ և չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան:
Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաև այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են լինել: Առավել ևս ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հետաքրքրություն չի ցուցաբերել իր խմբակցության նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր համարներում գրել էր, թե ովքեր են, օրինակ, ԱԺ նախագահի, փոխնախագահի կամ խմբակցության ղեկավարի հավակնորդները: Օրինակ՝ խմբակցությունում դեմ են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ղեկավարի ֆրակցիան, քանի որ տարբեր մարդիկ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել, Արփի Դավոյանին ևս համաձայն չեն՝ նույն հանգամանքից ելնելով, իսկ ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանին, ապա նրան ճամբարափոխ և անվստահելի են համարում (վերջինս Էդմոն Մարուքյանի սանիկն է, ԼՀԿ-ից է «Իմ քայլ» տեղափոխվել):
Մի խոսքով, չի գտնվել դեռ այն թեկնածուն, որի շուրջ սիրով կհամախմբվեն: Բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ Նիկոլ Փաշինյանը կգա և կհանդիպի իրենց: Նշենք, որ կադրային հարցերը քննարկվում են բացառապես ՔՊ վարչությունում՝ հնարավորինս սեղմ շրջապատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան