Իրանի «Բուշեր» ատոմակայանը երկու շաբաթ անց վերսկսել է աշխատանքը
Իրանի «Բուշեր» ատոմակայանում տեխնիկական անսարքությունը վերացվել է, այն վերադարձել է բնականոն աշխատանքի: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Երկու շաբաթ առաջ ատոմակայանում վթարային հոսանքազերծում էր գրանցվել, որը 1000 մեգավատով նվազեցրել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հաղորդագրություն էր տարածվել, որ ատոմակայանի գործունեությունը կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ անսարքությունը չի վերացվել:
«Տեխնիկական անսարքության հայտնաբերումից հետո aտոմակայանի աշխատանքը դադարեցվել է մի քանի օրով»,- հայտնել է Իրանի էլեկտրաարդյունաբերության ներկայացուցիչ Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին:
Նրա խոսքով, ծայրահեղ կարևոր այս օբյեկտի աշխատանքների վերսկսումից հետո իրանցի սպառողները կստանան 1000 մեգավատ էլեկտրաէներգիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա