Նաիրիա Զոհրաբյան. Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները
«Հայաստանը դառնում է պրոտեկտորատ»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշում է, որ միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։
Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի այլևս ինքնիշխանության անվտանգության բարձիկներ չունեցող Հայաստան ունենալու հարցում։
«Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները։
Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց մեր 14 ռազմագերների դատավճիռը՝ նրանք դատապարտվեցին 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման։
6 ամիսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ավարտվի Ադրբեջանին մի քանի հայկական անկլավների հանձնումը, որոնք Ալիևի սիրած խորհրդային քարտեզով եղել են ադրբեջանական ԽՍՀՄ մաս։
6 ամիսը այն ժամկետն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի և դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու իրավական փաստաթղթերը։
Այսօր Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հաջիևը մարդասպան երկրին ոչ բնորոշ խաղաղասիրական տեքստ է արտաբերել՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլևս ունեն շանս ստորագրելու խաղաղության համաձայնագիր, իսկ դրա համար պիտի ավարտին հասցվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու պիտի սկսվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Իսկ Արցախը երբևէ վերադարձնելու օրակարգ ունեցողներին Հաջիևը սպառնաց նոր արհավիրքով։
Ահա այսպես։
Մեր տղաները, հիշեցնեմ, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեցին 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման։ Տարբեր գերտերությունների կաբինետներում այլևս բաց խոսում են, որ մինչև տարեվերջ հիմնական ու վերջին պայմանավորվածությունների փաթեթները պետք է ստորագրվեն ու դա սկսվելու է հենց սեպտեմբերից։
Մեր տղաները պատանդ են։
Պատանդ են այն պայմանավորվածությունների և ստորագրվելիք փաստաթղթերի, որոնք տեղի են ունենալու մեր տարածաշրջանում խաղադրույքներ դրած տերությունների բաց, բայց ոչինչ չտեսնող հայացքի տակ»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք
- Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
- Իրավաբան. Հայ գերիների դատավարության ընթացքում ՄԻԵԴ-ի իրավական պարտադիր երաշխիքները խախտվում են Ադրբեջանի կողմից
- ՄԻՊ-ը Ստրասբուրգում ներկայացրել է գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը
- Բաքվում շարունակվել է հայ գերիների նկատմամբ դատավարությունը
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան