Աղմկահարույց դրվագներ, անդրկուլիսյան ինտրիգներ. «Շիրակ»-ը հայտնել է, ինչու չի մասնակցում ԲԽ առաջնությանը
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն՝ պարզաբանելով, թե ինչու չի մասնակցում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը.
««Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտ չի ներկայացրել մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-22թթ․ առաջնությանը, սակայն ակումբը շարունակելու է իր գործենությունը և մեր թիմը հայտ է ներկայացնելու մասնակցելու Առաջին խմբի առաջնությանը։
«Շիրակի» մանկապատանեկան թիմերն էլ կշարունակեն իրենց ելույթները Հայաստանի տարբեր տարքային առաջնություններում, որտեղ վերջին տարիներին մեծ թվով հաջողություններ են գրանցել։
Ինչ վերաբերվում է Բարձրագույն խմբի մասնակցությունից հրաժարվելուն, ապա այն պայմանավորված է նրանով, որ ՀՖՖ ղեկավարությունը, չնայած իր նախընտրական խոստումներին, մինչև օրս չի ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, որը թույլ կտա ակումբներին մրցել արդար պայքարում, առանց կողմնակի միջամտությունների։
Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տարիների առաջնություններն ուղեկցվել են բազմաթիվ աղմկահարույց դրվագներով, անդրկուլիսյան ինտրիգներով և մութ պատմություններով, որոնք էական ազդեցություն են ունեցել մրցաշարային աղյուսակի դասավորության վրա։ «Շիրակ» ակումբը պատրաստ է հենց վաղվանից սկսել բանակցությունները Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման վերաբերյալ։
Ներողություն ենք խնդրում մեր ակումբի երկրպագուներից և հույս ունենք, որ նրանք ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին։
Հավատացած եղեք, որ մեզ այս որոշումը տրվել է շատ մեծ դժվարությամբ, սակայն առկա իրավիճակում մեզ այլ ելք չէր մնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները