CHW-ն Սղնախի ավերված գերազմաններից լուսանկարներ է հրապարակել
«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղում հայկական գերեզմանոցն ավերելու փաստը։ Դրա մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքն ավերել են բուլդոզերներով ճանապարհ կառուցելու նպատակով»։
Թվիթերի իր միկրոբլոգում այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)՝ գրությանը կից հրապարակելով լուսանկարներ։
«Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչև հունիսի 18-ը»,-նշել է կազմակերպությունը։
Կազմակերպությունը հաջորդ գրառմամբ նշում է, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին և օգտագործվել մինչև այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը պատերազմի հետևանքով ստիպված էին լքել գյուղը։
CHW confirms the destruction of an Armenian cemetery in the village of Sghnakh/Sığnaq, as first reported by Monument Watch (https://t.co/fYBm2yD7tu). The area was bulldozed in connection with road construction. 1/3 pic.twitter.com/MPY8wvzYpn
— CaucasusHeritageWatch (@CaucasusHW) July 2, 2021