Բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին:
«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով:
Նշենք նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին:
Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարող եք զանգահարել 012595939 հեռախոսահամարին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իսահակյանում անկած կենդանիներն ու բնակիչների ունեցած 200 կգ միսն այրել են
- Իսահակյան գյուղում ևս սիբիրախտի դեպքեր են գրանցվել, անասնաբույժն ինքնասպան է եղել
- Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
- Երեք քաղաքացու մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է. Անահիտ Ավանեսյան
- Գեղարքունիքի մարզում 3 քաղաքացու մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները