15 գերեվարված կվերադառնա Հայաստան` Կովսականի ու Վարանդայի ականապատ տարածքների քարտեզների դիմաց
Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Կովսականի ու Վարանդայի շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածնքերի քարտեզներ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունը։ Միջնորդական առաքելությունն իրականացրել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը։ Քարտեզների դիմաց Ադրբեջանը Հայաստանին է տալիս 15 գերիներ, որոնք դատապարտվել են ազատազրկման։
«Քարտեզների տրամադրումը կփրկի հազարավոր քաղաքացիների կյանքը, այդ թվում դիպուկահարներ, ինչպես նաև կարագացնի շինարարական, վերականգման ու ներդրումային ծրագրերի իրականացումը»,-նշել են Բաքվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն 15 գերեվարված էր տվել Հայաստանի Ակնայի ականապատ տարածքների քարտեզների դիմաց։ «Հրապարակ»-ի փոխանցմամբ, տղաներին տեղափոխող օդանավը քիչ անց կլինի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս պահին օդանավակայանը բավականին բազմամարդ է։
Շեշտենք՝ ըստ նոյեմբերի 9-ի Փաշինյան-Ալիև-Պուտին փաստաթղթի՝ տեղի էր ունենալու ռազմագերիների փոխանակում։ Բոլորը բոլորի դիմաց։
Հիշեցնենք ավելին՝ ռազմական գործողությունների դադարի հետ՝ զորքերը պիտի կանգնեին այնտեղ, որտեղ գտնվում են։ Այնինչ Փաշինյանը հանձնեց Արցախի մյուս մարզերը ևս, իսկ կանգնած հայկական զինվորները գերվեցին որպես դիվերսանտներ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք
- ՄԻՊ-ը Ստրասբուրգում ներկայացրել է գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը
- Վարանդայի բաց դաշտում և ականապատ անտառում խոշոր հրդեհ է բռնկվել
- Ադրբեջանի ՊՆ․ Ղարաբաղում մասնագետները կատարում են ականապատ դաշտերի քարտեզների ամբողջական վերլուծություն
- Ալիևն ասել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Ակնայի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների իսկությունը
- Ահա, թե ինչու է ականապատումների քարտեզի տրամադրումը երկրորդ կապիտուլյացիա․ քաղաքագետ
- ԵՄ-ն ողջունում է 15 հայ կալանավորվածների վերադարձն ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը․ Բորել
- Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց
- Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Փաշինյան
- Էդգար Էլբակյան. Իսկ իրականությունն այն է, որ այս իշխանությունները կապիտուլյացիայի մարմնավորումն են
- Freedom House. Փաշինյանի կապիտուլյացիան կարող է հանգեցնել իրադարձությունների շղթայի, որը Հայաստանը մոտեցնում է հարևանների ավտոկրատ հակումներին
- Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
- Մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված. Վազգեն Մանուկյան
- Իշխան Սաղաթելյան․ Կապիտուլյացիա կնքած ղեկավարի հետ բանակցելու ցանկություն ունի միայն թշնամին, ով հունվարի 11-ին նոր ակնկալիքներ ունի դավաճանից
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- «Անընդունելի ենք համարում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան