Էջմիածնում բացվել է Անուշավան Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքար և ցայտաղբյուր
Էջմիածին քաղաքի Թումանյան 2 շենքի բակում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմում զոհված Անուշավան Մարտիրոսյանի հիշատակին նվիրված հուշաքարի և ցայտաղբյուրի բացումը. նախաձեռնությունը Անուշավանի հարևաններին էր:
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, բացումը կատարել են հերոսի որդին և զինակից ընկերը։
Խոսքով հանդես է եկել եթիվ N զորամասի փոխգնդապետ Ղազարյանը, օրհնության կարգը կատարել է Տեր Սիփան քահանա Գրիգորյանը։
«Չկա ավելի մեծ սեր, քան որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»։ Այս համոզմամբ կարճ կյանքի ընթացքում մարտական երկար ու փառավոր ուղի անցած հերոս Անուշավանն իր կյանքն է տվել հանուն խաղանության, որ հետագա սերունդները կարողանան ապրել զարգացող ու անցնցում հայրենքում, որ էլ չլինեն պատերազմներ ու կորուստներ։
Հարակից հրապարակումներ`
- Ցայտաղբյուր՝ նվիրված արցախյան պատերազմում զոհված Հակոբ Բողարյանին
- Հուշաքար՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված ազատամարտիկ Նիկոլայ Օսիպյանի
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան