Անոմալ շոգի պատճառով Կանադայի նահանգում արձանագրվել է 719 մահվան դեպք
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում 719 մարդու մահվան պատճառը կարող էր լիներ աննոմալ շոգը։ Այս մասին հայտնել է CBC-ն՝ վկայակոչելով նահանգային դատախազ Լիզա Լապոինտին:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նախկինում հաղորդվել էր նահանգում գրեթե 500 մահվան մասին: Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի ջերմաստիճանի մեկ այլ պատմական ռեկորդ է գրանցվել, շոգը հասել է 49.5 աստիճանի:
«Մենք տարածում ենք այս տեղեկատվությունը, քանի որ հավանական է համարվում, որ վերջին շաբաթվա ընթացքում Բրիտանական Կոլումբիայում եղանակային ծայրահեղ պայմանները էապես նպաստել են մահվան դեպքերի աճին»,- ասել է Լապոինտը: