Բայդենը մտադիր է վերացնել մահապատիժը ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է երկրում մահապատժի վերացումը և կարևոր առաջընթաց է համարում նախօրեին հայտարարված մորատորիումը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է CBS News-ը՝ ներկայացնելով ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի հայտարարությունը:
Նա հիշել է, որ պետության ղեկավարը, նույնիսկ իր նախընտրական արշավի ընթացքում, հասկացրել է, որ ցանկանում է դադարեցնել մահապատիժները:
«Նա ուրախությամբ է նկատում, որ գլխավոր դատախազն այդ ուղղությամբ քայլեր է կատարում»,- ասել է Պսակին:
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը նախօրեին մորատորիում է սահմանել ամերիկյան օրենսդրության դաշնային մակարդակում իրականացվելիք մահապատիժների վրա:
Տեղեկացվում է, որ մորատորիումը սահմանվում է ԱՄՆ արդարադատության նախարարության ներքին քաղաքականության և կանոնակարգերի վերանայման շրջանակներում: 20 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում դաշնային մահապատիժներ են իրականացվել 2020-ի հուլիսից 2021-ի հունվար ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան