Վարդան Ոսկանյան. Անկարան Դակկային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, որ քաջատեղյակ է տարածաշրջանում ընթացող զարգացումներին, այս անգամ ուշադրություն է հրավիրում Թուրքիա-Բանգլադեշ համագործակցության վրա։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Մինչ հունիսին Հայաստանում «պողպատե մանդատի» և «երկաթե մուրճի» անիմաստ շքերթ էր, Թուրքիան հունիսի 29-ին Բանգլադեշի հետ կառավարական մակարդակում ստորագրեց ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն Անկարան Դակկային մատակարարելու է ռազմական տեխնիկա և սպառազինություն։
Ընդ որում, չինական տեխնոլոգիական մշակման՝ Թուրքիայում «Камаз»-ի հիմքի վրա արտադրվող «TRG-300 Kaplan» («ղափլան» բռց․՝ «վագր») համազարկային կրակի հրթիռային համակարգերի խմբաքանակը, որը մեզանում ավելի հայտնի է «Քասրգա» անվանումով Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում, 2019թ․ գնման պայմանագրի հիման վրա հենց 2020թ․ հունիսին արդեն փոխանցվել է Բանգալդեշին, ինչի մասին հպարտությամբ հայտարարել է նույնիսկ վերջինիս վարչապետը։ Այսպիսով, որքանով տեղյակ եմ, Բանգլադեշն Ադրբեջանից բացի, երկրորդ պետությունն է, որը Թուրքիայից գնել է նման համակարգեր։
Սա այն դեպքում, երբ 2016թ․ Բանգլադեշում «Ջամաաթ-ի Իսլամի» իսլամիստական կուսակցության փակման և դրա ղեկավարի մահապատժի կապակցությամբ, Անկարա-Դակկա հարաբերությունները այնքան էին սրվել, որ հետ էին կանչվել երկրների դեսպանները։
Բանգալդեշը, որը հաշվի առնելով նախկինում հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նույնիսկ բենգալացիների հակաբրիտանական ազատագրական պայքարին հայկական մասնակցությունը, Հայաստանին կարող էր հետաքրքիր լինել ոչ միայն հակաթուրքական, այլ նաև Պակիստանի ակտիվությունը սանձելու և այլ նկատառումներով, ամբողջովին դուրս է մնացել մեր ուշադրությունից, և այժմ Հարավային Ասիայի այս երկրում իր դիրքերը մեթոդաբար ամրապնդում է Թուրքիան։
Ընդ որում, դա արվում է 2019թ․ հայտարարված «Կրկին Ասիա» (թուրք․՝ «Yeniden Asya») հավակնոտ անվանումով թուրքական մի շատ ավելի լայն ռազմավարական նախաձեռնության շրջանակներում, որին Հայաստանում կարծես ուշադրություն չեն էլ դարձնում։ Հենց այս նախաձեռնության համատեքստում պաշտոնական Անկարան Բանգլադեշը դիտարկում է «նշանակալի գործընկեր», ինչի մասին անձամբ բարձրաձայնում է ոչ ավել, ոչ պակաս Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշօղլուն»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Լավրովի խոսքը հաստատում է, որ Ռուսաստանը և Թուրքիան մրցակցում են Հարավային Կովկասում
- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական գործակցությունը չի կարող չանհանգստացնել Հայաստանին․ Վարդան Ոսկանյան
- Նրա հետ որևէ էթնիկական ընդհանրություն ունենալ չեմ ցանկանում և չեմ կարող․ Վարդան Ոսկանյան
- Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում. Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանի քարտեզը, որտեղ Հայաստանը Մեղրիի տարածաշրջանում Իրանի հետ սահման «այլևս չունի»․ Վարդան Ոսկանյան
- Պարզ է, որ Շուռնուխում նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Այդ դժոխք մեր ազգին ու պետությանը տարել է հենց կապիտուլյանտը
- Վարդան Ոսկանյան. Էրդողանը թուրքական առաջին «սուլթանն» է, որի պիղծ ոտքը կկոխկրտի Շուշիի սրբազան հողը
- Վարդան Ոսկանյան. Թշնամական բռնազավթման «ֆոնին» կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա
- Արտգործնախարարությունը՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գլխատված է. Վարդան Ոսկանյան
- ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակությունը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ժողովրդի անունից հոխորտացող այս անձը ժողովրդի խոսնակ չէ, այլ ինքնակոչ բարձրախոս
- Վարդան Ոսկանյան. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով
- Բաքվի բռնապետը հայաստանցիներին սպառնում է «երկաթե բռունցքով», կապիտուլյանտը՝ «պողպատե մանդատով». Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյանը հրապարակել է քարտեզ Փաշինյանի համար
- Վարդան Ոսկանյան. «Ապագա կա» հիստերիկ բղավոցի աղմուկում մեզ փորձում են զրկել հենց ապագայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան