Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Վատիկանում դիմել է Հռոմի Պապին հայ գերիների հարցով։
Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.
«Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովի ընթացքին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յարմար առիթով Ֆրանչիսկոս Պապին հետ առանձին անդրադարձաւ Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ յատկապէս ցարդ Ազրպէյճանի մօտ գտնուող հայ գերիներու վերադարձի հարցին:
Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ միջազգային օրէնքի տրամադրութիւններուն դէմ է պատերազմի գերիներուն նկատմամբ Ազրպէյճանի ցուցաբերած հակաօրինական մօտեցումը: Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, որ անդրադարձած էր գերիներու հարցին եւ խնդրեց, որ յարմար առիթով դարձեալ անդրադառնայ մեր ժողովուրդը յուզող յիշեալ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիներու շուտափոյթ վերադարձին: Հայրապետը նոյն հարցին շուրջ նաեւ խօսեցաւ Վատիկանի պետական քարտուղար Քարտինալ Փարոլինին հետ:
Գերիներու վերադարձի հարցի գծով իր ունեցած վերոյիշեալ հանդիպումներուն մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնութիւններ փոխանցեց Վատիկանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Կարէն Նազարեանին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Հայ գերիների դատավարության ընթացքում ՄԻԵԴ-ի իրավական պարտադիր երաշխիքները խախտվում են Ադրբեջանի կողմից
- ՄԻՊ-ը Ստրասբուրգում ներկայացրել է գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը
- Բաքվում շարունակվել է հայ գերիների նկատմամբ դատավարությունը
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանցին ասաց՝ ինչու պետք է գերիներին վերադարձնենք, եթե նրանք ահաբեկիչներ են․ Հայրապետյան
- ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում
- Ադբեջանցի պաշտոնյան հայ ռազմագերիների հարցը կապել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ. Նաիրա Զոհրաբյան
- Ադրբեջանը գերիների անհապաղ վերադարձի հումանիտար պարտադիր պահանջն ի սկզբանե է արհամարհել. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները