Աշոտյան. Նույնիսկ ՔՊ-ականների ձեռքը չեմ սեղմում
«Փողոցային պայքարը Հայաստանում չի ավարտվել»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի մաս կազմող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, «արտաքին խաղացողները», որոնց թվում է, թե Հայաստանում կայունություն է, սխալվում են, «և չերազեք»։
Ի դեպ, նա հորդորում է չնեղանալ ոչ ԱՄՆ-ից, ոչ ԵՄ-ից, ոչ էլ Ռուսաստանից։
«Ժողովուրդ, մենք ինքներս չկարողացանք մեզ պաշտպանել, չկարողացանք մեր թասիբը պաշտպանել, ո՞ւմ վրա ենք մուննաթ գալիս։ Ո՞վ պետք է մեր շահն առաջ տանի»,- նշեցԱշոտյանն ու բացատրեց, որ Արցախի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ձեռնտու է արտաքին աշխարհին, քանի որ այլևս չկա «թրոմբը», կնճիռը հարթված է, կբացվեն կոմունիկացիաները, իսկ ամեն մեկն առաջ կտանի իր շահերը։
ՀՀԿ փոխնախագահն ասաց, պետք չէ դրսում դատավոր փնտրել, մեզ թողել են մենակ մեր ճակատագրի հետ։
«Ես ձեզ ասեմ, այս կոմունիկացիաները սրիկա վիժվածքին դեմ են տալու ամենահակահայկական լուծումներով»,- ասաց նա։
Հարցին, հնարավո՞ր է ՀՀԿ-ն համագործակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Աշոտյանը պատասխանեց՝ բացառվում է, նույնիսկ ՔՊ-ականներին ձեռքը չի սեղմում։
«Համագործակցության դաշտ մենք տեսնում ենք բացառապես առողջ քաղաքական ուժերի հետ։ Օրինակ, որոշ ուժերի հետ մենք բնական դաշնակիցներ ենք։ Այդ համագործակցությունը ո՞նց կարտահայտվի, կարտահայտվի՞, թե՞ ոչ, դա հանգամանքների ու փոխադարձ ցանկության խնդիր է»,- ասաց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերի հարթակի ստեղծմանը, ապա բանախոսը դա բացատրեց այսպես. «Իրենց կլիենտների մեծ մասը դուրս է մնացել խորհրդարանից, դրա համա՞ր են պլատֆորմ ստեղծում, դա արտախորհրդարանական պլատֆորմ չէ, մի քանի բացառություններ հանեմ, մարդիկ չնեղանան, մեծ մասը Նիկոլ Փաշինյանի սպիսատ արած հարեմի հարճերն են, որոնց պետք է գործի տեղավորել, չեմ զարմանա, եթե նրանք պաշտոն ստանան գործադիրում»։
Նա նկատեց, որ ՀՀԿ-ի արտախորհրդարանական հատվածը բավարար է, որ այդ պլատֆորմից «թոզ ու դուման» չթողնեն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան