«Հրապարակ». Նոր կառավարությունում ով կզբաղեցնի Սուրեն Պապիկյանի տեղը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր կառավարությունում Սուրեն Պապիկյանի տեղը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, զբաղեցնելու է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, իսկ Ռ․ Պետրոսյանի տեղը զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի աթոռին էլ նստելու է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Այս մասին խոսում են Գեղարքունիքի մարզի մերձպաշտոնական շրջանակներում: Սանոսյանը, սակայն, մեր հարցին պատասխանելով, ասաց, թե այդ լուրերը ճիշտ չեն: Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր՝ փոխվարչապետ դառնալու մասին լուրերը, սակայն կառավարությունում իրեն հարց ուղղած լրագրողներին տված նրա պատասխանը համոզիչ չի հնչել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան