Զաս. Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի ձևավորմանը, «սահմանային միջադեպ» է և չի մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգի դրույթների մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Դուք պետք է հասկանաք, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի՝ անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է նա:
Ըստ Զասի՝ հակամարտության սրացում չկա: «Սկզբունքորեն, հիմա պետք չէ ասել, որ իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ լարվում է: Այն չի վատանում և սա արդեն լավ է, այն արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի, այս բոլոր վիճահարույց հարցերի կարգավորման ուղղությամբ, բայց այն պետք է արվի բանակցային սեղանի շուրջ»,- մատնանշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան կոչից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի վերաբերյալ մենք արդեն ունեցել ենք ընդհանուր քննարկում Դուշանբեում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում»,- ասել է նա:
Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ն անընդհատ մոնիթորինգի է ենթարկում իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, բայց, իհարկե, իրավիճակին հետևում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից, հավելել է Զասը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Բոլորի մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի. Լիլիթ Մակունց
- Ռոբերտ Քոչարյան. Եթե դու ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին
- Զաս․ ՀԱՊԿ-ը ողջունում է «տարածքի վիճելի հատվածներից որոշ ստորաբաժանումների դուրսբերման համաձայնությունը»
- Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում Երևանին և Բաքվին առաջարկում է ստեղծել հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան