Վարանդայի և Ջրականի շրջաններում չորս աճյուն է հայտնաբերվել
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են:
Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
- Արցախի հարավային շրջաններում որոնումների ընթացքում հայտնաբերվել է 2 աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն
- Մատաղիսի հատվածում հայտնաբերվել և տարհանվել է մեկ հայ զինծառայողի աճյուն
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին