Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ 200 ձեռնարկության վրա հակերային հարձակումներ են եղել Ռուսաստանից
Առնվազն 200 ամերիկյան ընկերություն փրկագին-վիրուսով հարձակման է ենթարկվել «REvil» հակերային խմբավորման կողմից, որի անդամներից ոմանք, ենթադրաբար, գտնվում են Ռուսաստանում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Wired-ը` վկայակոչելով Huntress կիբերանվտանգության ընկերության տվյալները:
Ավելի վաղ հեռակառավարման ծրագրավորման ամերիկյան Kaseya ընկերությունը հայտնել էր, որ իր վրա հարձակվել են փրկագին-վիրուսով: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ աշխատում են միջադեպը հետաքննելու ուղղությամբ:
Huntress-ը կարծում է՝ «REvil»-ը կիբերհարձակում է իրականացրել, որն ուղղակիորեն ազդել է 200 ընկերությունների վրա:
Ընկերության տվյալներով՝ հակերները զոհերից մոտ 45 000 ԱՄՆ դոլարի փրկագին են պահանջում Monero կրիպտոարժույթով: