Իրավաբան. Հայ գերիների դատավարության ընթացքում ՄԻԵԴ-ի իրավական պարտադիր երաշխիքները խախտվում են Ադրբեջանի կողմից
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բաքվում հայ գերիների դատավարության խախտումներին.
«Ադրբեջանում ավարտվեց ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ դատավարությունը: Պատիժը սահմանվեց ազատազրկման ձևով 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Հաշվի առնելով թեմայի գերզգայունությունը, խուսափել եմ դրան անդրադառնալ հրապարակային, բայց պետք է ՀՍՏԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ, որ
Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա «կայացված մեղադրական դատավճիռներն» ու դրան նախորդած ողջ գործընթացը զուգորդվել է արդար դատաքննության հիմանարար իրավունքի կոպտագույն խախտումներով՝ թե միջազգային իրավունքի և, թե մարդասիրության տեսանկյունից:
Հայ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ պետք է ապահոված լինեին արդար դատաքննության նվազագույն այնպիսի երաշխիքներով, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, իրեն հասանելի լեզվով անհապաղ ու հանգամանորեն ներկայացված մեղադրանքի տեղյակ լինելը և այլ:
ՄԻԵԴ-ի կողմից բազմիցս հաստատված իրավական պարտադիր երաշխիքները ակնհայտորեն խախտվել և խախտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ այդ խախտումները հաստատվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության լկտի լռությամբ ու հանցավոր անգործությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում շարունակվել է հայ գերիների նկատմամբ դատավարությունը
- Ռազմագերիներին վերադարձնելու համար դեռևս ունենք կարևոր մի գործիք. Նաիրա Զոհրաբյան
- Բաքվում գերեվարված հայերի մեղադրական եզրակացությունն են ընթերցել
- Արա Ղազարյան. Ապագայում մենք ունենալու ենք Ադրբեջանի դեմ վճիռներ
- Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների դատավարությունները. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան