Ճապոնիայում սողանքից հետո անհայտ կորել է շուրջ 20 մարդ
Ճապոնիայում Սիդզուոկա վարչատարածքում շաբաթ առավոտյան սողանք է գրանցվել: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, NHK-ն հայտնել է մոտ 20 մարդու անհետ կորելու մասին:
Տեղական ժամանակով առավոտյան 10:30-ին Աթամի քաղաքում տեղի է ունեցել սողանք, որը քանդել է մի քանի տուն, վնասել քաղաքի ենթակառուցվածքը:
«Tokyo Electric Power Company» ընկերության տվյալներով՝ տարածաշրջանում ավելի քան 2,8 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: Մի քանի օր անընդմեջ այնտեղ անձրև է տեղացել:
Տեղական իշխանությունները ռազմական օգնություն են խնդրել Աթամիում փրկարարական գործողություն իրականացնելու համար:
Ճապոնիայի մեծ մասում ներկայում անձրևային սեզոն է, որը սովորաբար տևում է մի քանի շաբաթ և հաճախ ջրհեղեղների և սողանքների պատճառ դառնում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են