Իմ կողմից կարող եմ Ադրբեջանին ասել, որ քարտեզներն օգտագործելուց մի քիչ զգույշ լինեն. Բորիս Ավագյան
«Ինչ վերաբերում է փոխանցած ռազմավարական քարտեզներին, ես իմ կողմից կարող եմ Ադրբեջանին ասել, որ այն օգտագործելուց մի քիչ զգույշ լինեն»,-ասուլիսում հայտարարեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով ռազմագերիների վերադարձի դիմաց Բաքվին ականապատ տարածքների քարտեզների փոխանցման հարցին:
Նա հավելեց, որ քարտեզների հարցով ոչինչ չի բացառում և մեծ հարց է, թե հայկական կողմն ինչ է տվել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը զուտ ուղղված էր իր հասարակությանը, որն այնտեղ կառավարելի է, քանի որ այնտեղ «սուլթանատ» է:
Բորիս Ավագյանը գերիների վերադարձը կապեց բանակցային պրոցեսի հետ, որի մեջ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ, այն վարում են ՀՀ ՊՆ ԳՇ-ն և ԱԱԾ-ն, բայց դժվարացավ ասել, թե դրանք արդյունավետ են, թե ոչ, քանի որ նման դատողության համար անհրաժեշտ տեղեկություններն գաղտնի են:
«Խումբը վերադրաձել է ՌԴ ղեկավարության, խաղաղապահների հրամանատարի, ՀՀ ՊՆ-ի և ԱԱԾ-ի համտեղ աշխատանքի արդյունքում»,-նշեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալը:
Նա հայտնեց, որ բանակցությունները քանակի շուրջ է ընթանում, բայց՝ ոչ գերեվարվածների անունների և հավելեց, որ Ադրբեջանում 500 գերի չկա, այլ 200-ից էլ են քիչ:
Ավագյանի կարծիքով, պետք է տարանջատել աշխատանքը հաստատված գերիների և անհայտ կորածների մասով, իսկ վերջիններիս հարցով պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ պետք է ընդգրկվեն նաև ծնողները և յուրաքանչյուրի համար պետք է առանձին գործ քննել, պարզել՝ գերավերաված են, թե ոչ և անհրաժեշտ է այն արագ անել, քանի որ ծնողների հոգեբանական վիճակը վատ է:
Ըստ Ավագյանի, եթե իշխանությունները սերտ համագործակցեն ՌԴ ղեկավարության և խաղաղապահների հետ, ապա բոլոր գերիները շուտ կվերադառնան:
«Բացառում եմ, որ գերիների դիմաց տարածք կտրվի Ադրբեջանին»,-իր խոսքն ավարտեց Բորիս Ավագյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ փաստաբանները Ադրբեջանում կլինեն շատ ուժեղ ճնշման տակ, նրանց անվտանգությունն Բաքուն չի կարող ապահովել. Բորիս Ավագյան
- ՌԴ են ուղարկել Ա.Կարապետյանին, ով սահմանագծում բանակցություններ էր վարում և ունեցանք 6 նոր գերի. Բորիս Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան