Էդգար Ղազարյան. Թե ինչպես մեկ տարի առաջ Արման Դիլանյանը խաբեց ուսանողներին
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, «թե ինչպես մեկ տարի առաջ Արման Դիլանյանը խաբեց ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին»։
Նա գրել է.
«Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Այդ օրը նշվում է նաև պետական խորհրդանիշների օրը։ Անցյալ տարի, 2020 թվականի լրանում էր Սահմանադրության ընդունման 25-ամյա հոբելյանը, ինչը, ցավոք, համընկավ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի հանդեպ սկսված քաղաքական աննախադեպ ապօրինի արշավանքի հետ, որի նպատակը հերթական պետական ինստիտուտի ոչնչացումն էր՝ ազգադավ ծրագրերի, սեփական ճղճիմ քաղաքական նպատակների իրականացման համար։
2020 թվականին Սահմանադրական դատարանը, տարեսկզբին նախաձեռնություն էր ցուցաբերել կազմակերպել մի շարք հոբելյանական միջոցառումներ և ծրագրեր, որոնցից մեկն էլ ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար կազմակերպված գիտական աշխատանքների մրցույթն էր՝ սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների և պետական իրավունքի թեմաներով։
Այդ նպատակով Սահմանադրական դատարանը ոչ միայն հայտարարել էր մրցույթ, այլև կազմակերպել էր հանդիպումներ Հայաստանում իրավաբանական կրթություն իրականացնող տարբեր համալսարանների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով աշխատանքներն ավարտել ու պարգևատրումները կազմակերպել 2020 թվականի հուլիսի 5-ին։
2020 հունիսի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ երեք դատավորների լիազորությունները հակասահմանադրական ճանապարհով ապօրինի կերպով դադարեցնելուց հետո, տապալվեց նաև այդ կարևոր նախաձեռնության սահմանված ժամկետներում իրականացումը։ Աշխատանքներ ներկայացրած ուսանողներին, մագիստրանտներին և ասպիրանտներին ՍԴ աշխատակազմի կողմից տեղեկություն էր ներկայացվել, որ ամփոփումն ու պարգևատրումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի վերջին՝ ՀՀ Անկախության տոնի շրջանակներում։
Ո՛չ ՍԴ նախագահի պարտականությունները կատարումը ստանձնած Աշոտ Խաչատրյանը, ո՛չ էլ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակված Արման Դիլանյանն այդպես էլ ավարտին չհասցրեցին Սահմանադրական դատարանի անունից հայտարարված նախաձեռնությունը՝ խաբելով բազմաթիվ ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների, որոնք լուրջ էին վերաբերվել Սահմանադրական դատարանի գոյությանը և սահմանված ժամկետում մրցույթի էին ներկայացրել պահանջվող աշխատանքները։
Դա, իհարկե, չէր խանգարում Արման Դիլանյանին հետագայում Սահմանադրական դատարանում հանդիպելու այլ ուսանողների հետ և լայն ժպիտով նկարվելով PR-վել նրանց ֆոնին, որոնց հավանաբար դեռ պիտի հիասթափեցնի իր տխրահռչակ գործունեությամբ։
Ահա այդ մարդիկ են, որ կոչված են իրականացնելու սահմանադրական արդարադատություն, բայց իրականում կարողանում են միայն վարկաբեկել մեր պետությունը և կարևորագույն պետական ինստիտուտները»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Րոպե առաջ նաև հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը
- Էդգար Ղազարյան. Կադրային ջարդ պետք է արվի ՀՀ անվտանգության խորհրդում
- Այսուհետ կլսեք, թե ինչպես է նա իր բոլոր մեղքերը փորձելու բարդել այդ 688,761 մարդկանց վրա․ Էդգար Ղազարյան
- Բողոքն արտահայտելու համար ճիշտ կլինի փակել բողոքի հասցեատերերի, այլ ոչ թե այլ մարդկանց ճանապարհներ. Էդգար Ղազարյան
- ՔՊ-ն վայելում է ողջ հասարակության մոտ 1/4-ի վստահությունը. էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյան. Հայաստանում երբեք ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել
- Նրանք չամուսնացած այրիններ են մի սրիկայի, թշնամու ու դավաճանի պատճառով․ Էդգար Ղազարյան
- Տասնյակ հազարավոր մարդիկ, մեկը մյուսից ուժեղ, հայրենասեր, թշնամուն հաղթում ենք․ Էդգար Ղազարյան
- Էդգար Ղազարյանի ահազանգը. Ճուտիկներ՝ ՔՊ-ին ձայն տալու դիմաց