Վրաստանում ցուցարարները մտել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները
Վրաստանում ցուցարարները ներխուժել են Թբիլիսիում, Ախվլեդիանի փողոցում գտնվող «Թբիլիսի փրայդի» գրասենյակ: Նրանք գրասենյակ են մտել պատշգամբից, և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները, պատռել են դրանք և նետել պատշգամբից ու այրել: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Իրավապահները նրանց թույլ չեն տվել դռնից մուտք գործել գրասենյակ, նրանք բարձրացել են պատով և այդպիսով կարողացել մուտք գործել գրասենյակ: Նրանք պատշգամբում կախել են Վրաստանի դրոշը:
«Արժանապատվության երթը» պետք է կայանա այսօր, Երևանի ժամանակով 18:00-ին:
Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ոչնպատակահարմար է համարում այսօր հայտարարված «Արժանապատվության երթի» անցկացումը։ Ըստ նրա, հանրահավաքի անցկացումն անընդունելի է բնակչության մեծամասնության համար:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ԼԳԲՏ-ների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան
- «Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին