Լյուքսեմբուրգի վարչապետը կորոնավիրուսով տեղափոխվել է հիվանդանոց՝ չնայած պատվատմանը
Լյուքսեմբուրգի վարչապետը «նախազգուշական պատճառներով» տեղափոխվել է հիվանդանոց ՝ կորոնավիրուսի դրական հետազոտությունից մեկ շաբաթ անց: Այս մասին գրում է Euronews-ը։
Կառավարության հայտարարության համաձայն, Քսավիեր Բեթելը 24 ժամ գտնվում էր հիվանդանոցում՝ հսկողության տակ, և անցնում էր հետազոտություններ:
48-ամյա վարչապետը 10-օրյա մեկուսացման մեջ էր հունիսի 27-ից՝ Բրյուսելի Եվրոպական գագաթնաժողովից 48 ժամ չանցած, որտեղ նա հանդիպել էր ԵՄ այլ ղեկավարների հետ:
Նրա մոտ առկա են մեղմ ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը և գլխացավը:
Քսավիեր Բետելը AstraZeneca պատվաստանյութի առաջին ներարկումը ստացել է մայիսի 6-ին:
Լյուքսեմբուրգում՝ 630,000 բնակչություն ունեցող երկրում, որը գտնվում է Գերմանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի միջև, վերջին 10 օրվա ընթացքում վարակների մեծ ալիք է:
Համաճարակի մեկնարկից ի վեր երկրում գրանցվել է 71,031 COVID դեպք և 818 մահ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները