Ճապոնիայում սողանքի պատճառով ավելի քան 100 մարդ անհետ կորել է
Ճապոնական Ատամի քաղաքում հուլիսի 3-ին տեղի ունեցած հզոր սողանքից հետո անհետ կորել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Փրկարարների նախնական տվյալների համաձայն, հնարավոր զոհերի թիվը 113-ից նվազել է մոտ 80-ի, բայց դա վերջնական թիվը չէ: Հայտնի է, որ առնվազն երեք մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում է ավելի քան 1500 փրկարար:
Լենտա.ռու-ն հիշեցնում է, որ հուլիսի 3-ին միայն 20 անհետ կորածի մասին էր հայտնի, բայց հետո իշխանությունները սկսել են ճշտել կենդանի մնացածների ցուցակները փաստաթղթերով՝ բնակության գրանցամատյաններով, և ոչ թե հետևել միայն աղետից հնարավոր զոհերի հարազատների և ընկերների զանգերին:
Անձրևի պատճառով առաջացած սողանքը քանդել կամ վնասել է 130 տուն: Ջուրը, ցեխը և բեկորները անցել են ավելի քան երկու կիլոմետր՝ բլրի լանջից, որի վրա գտնվում է Ատամի քաղաքը, մինչև ծով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են