Շուշան Դոյդոյանը՝ գործադիրին. Չի՞ լինի, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի
ԻՆֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն ահազանգում է՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։
Նկատենք, որ խոսքը վարչապետի 2018թ. սեպտմբերի 19-Ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխության նախագծին է վերաբերում։
Ֆեյսբուքյան գրառման մեջ Դոյդոյանը մանրամասներ է ներկայացնում վարչապետի հրապարակված նախագծից.
«Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։
Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.
1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։
2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը և առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։
3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը և արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։
4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարևոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։
և այլն, և այլն..........
P.S. Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»։
Նկատենք, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է.
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ ուսումնասիրել է e-gov.am կայքում ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը կատարել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ՝ վերոնշյալ տեղեկատվությունը e-gov.am կայքում արգելափակելու համար:
Պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքում առաջարկվել է կատարել փոփոխություններ՝ հիմք ընդունելով, որ հաշվետվությունում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից: Ուստի առաջարկվում է հաշվետվության կառուցվածքից հանել գործուղման նպատակը, քննարկված թեմաները, հանդիպումները, ելույթները, հանդիպման ժամանակ ընդունված որոշումները և առաջարկությունները:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Փաշինյանի նկարագրած աղբանոցը քաղաքական հանրային խոսքում է, իսկ մամուլն ընդամենն արտացոլում է դա
- Շուշան Դոյդոյան. Իրենց փորած փոսն առաջինն ընկնելու են անզուսպ ու ոչ բարեխիղճ խոսքով իշխանական գործիչները
- Շուշան Դոյդոյանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դիրքորոշում արտահայտել Ալեն Սիմոնյանի անորակ նախագածի վերաբերյալ
- Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են․ Շուշան Դոյդոյան
- Շուշան Դոյդոյան. Թե՞ մենք Ալեն Սիմոնյանին հիշելու ենք միայն այս մահակ-նախագծով
- Շուշան Դոյդոյան. Քնից արթնացել, ՏԱ մասին օրենքի փոփոխության նոր տարբերակ են մշակել
- Շուշան Դոյդոյան. ՏԱ օրենքի փոփոխությունը մշակվել է 780.000 ԱՄՆ դոլարով դրամաշնորհի շրջանակում
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին