Վրաստան մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է անցնեն PCR թեստավորում
Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ներկա պահին գործող կարգի համաձայն, Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են կորոնավիրուսի (COVID-19) բացասական PCR ախտորոշումը հաստատող թեստի սերտիֆիկատ, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:
Մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործելու համար:
Կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում պատվաստված զբոսաշրջիկներին հնարավոր է պարտավորեցնեն PCR թեստ հանձնել
- Վերջին մեկ ամսում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 400 զբոսաշրջիկի մոտ
- Վրաստանում 10-20 %-ը վարակված են կորոնավիրուսային վարակի հնդկական շտամով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան