Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասնում է 52-ի
Ֆիլիպինների հարավ-արևմուտքում ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման զոհերի ընդհանուր թիվը հասել է 52-ի, որոնց թվում՝ երեք քաղաքացիական անձիք։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանուի հայտարարությանը։
Նախարարի փոխացմամբ՝ զոհվել է ևս երկու զինվոր, հետևաբար նրանց մեջ զոհերի թիվը 47-ից հասել է 49-ի, ավելի վաղ հաղորդվել էր նաև երեք քաղաքացիական զոհերի մասին: Այսպիսով, զոհվածների թվում այժմ 49 զինվոր է և երեք քաղաքացիական անձիք:
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է կիրակի օրը ՝ փորձելով վայրէջք կատարել Սուլու նահանգի Հոլո կղզում: