Bloomberg-ը նշել է պատվաստումների հարցով առաջատար երկրներին
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սեյշելների Հանրապետությունը և Բահրեյնը առաջատար երեք երկրներն են՝ իրենց բնակչությանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստելու առումով: Նման գնահատականներ է տվել Bloomberg գործակալությունը, գրում է Ria-ն։
Ըստ նրա հաշվարկների՝ հիմնված պաշտոնական թվերի և հայտարարությունների վրա, ԱՄԷ-ում կատարվել էր 15,5 միլիոն պատվաստում: Սա պետք է բավարար լինի երկրի բնակչության 72,3%-ը վարակներից պաշտպանելու համար:
Սեյշելներում պատվաստվել է բնակչության մոտ 71.7%-ը: Բահրեյնի Թագավորությունում պատվաստվել է բնակիչների 69,7%-ը։
Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Մալթան (683 հազար դեղաչափ, պատվաստված բնակչության 69,1 տոկոսը) և Կայմանյան կղզիները (89,6 հազար չափաբաժին, 68,9 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները