Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
«Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։
Միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
ՍԴ-ից հայտնում են, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ միավորված գործի դատաքննությունը կսկսի հուլիսի 9-ին՝ ժամը 11.00-ին:
Միավորված գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանին:
Միավորված գործի դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով: Միավորված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ԿԸՀ-ին ներգրավելու որոշում է կայացվել, որպես հարակից պատասխանողներ դատավարությանը ներգրավվել են դատախազությանը, ոստիկանությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- Քաղաքական երրորդն ուժն է դիմել ՍԴ՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
- Վարդևանյան. Այս ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան