ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ականապատ քարտեզների տրամադրումը
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ Այս մասին գրել է Լինդեն թվիթերում։
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից ևս 15 հայ կալանավորվածների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականների քարտեզների տրամադրումը։ Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդությունը: Հուսով եմ, որ ավելի շատ վստահության կառուցումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Լինդեն։
Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված Կովսականի ու Վարանդայի շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածնքերի քարտեզների դիմաց։