Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ականանետային անձնակազմերը հերթական մարտական վարժանքների շրջանակներում կատարել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության ծրագրի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիտակետում ուսումնական գործողությունների ընթացքում, զինվորական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական վիճակի բերելու հմտությունները: Հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում թիրախի կոորդինատներին ականանետն ուղղելու հաշվարկների համահունչությունն ու արագությունը: Ականանետների անձնակազմերը մշակել են թիրախի հետախուզման և կրակային դիրքերը փոխելու մի շարք ստանդարտներ:
«Մարտական վարժանքներն ամեն օր իրականացվում են հենց դիրքի դիմաց: Դրա համար մենք կառուցել ենք մերձզորանոցային ուսումնական և նյութական բազա, որտեղ հնարավոր է իրականացնել ինժեներական և քարտեզագրական ուսուցում»,- ասել է դիտակետի հրամանատար Ալեքսանդր Բելոուսովը:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է ուսումնական դասընթացներ խաղաղապահ ստորաբաժանումների մարտական պատրաստության հիմնական թեմաների վերաբերյալ, ներառյալ՝ մարտավարական, արտական և հատուկ պատրաստության, ինչպես նաև մարտական և այլ հատուկ տեխնիկայի վարումը:
Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 50 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստության դասընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
- Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի բռնագաղթված և բազմանդամ ընտանիքներին