Վահե Ղազարյանն ու Աբազյանը՝ գեներալ-մայոր
Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին գեներալ-մայորի կոչումներ են շնորհվել։
ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»։
Աբազյանի կոչման մասին փաստաթղթում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։
Գեներալ-մայոր զինվորական կոչում են ստացել նաև ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանը։
Կոչումների բարձրացումն ուշագրավ է երկրում հանցագործությունների, գողությունների ավելացման, ինչպես նաև Ազգային անվտանգության սպառնալիքների աննախադեպ աճի համատեքստում։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում ու Սյունիքում բազմաթիվ ադրբեջանցիներ են մուտք գործել ու տարածքը չեն լքլել, այդ ընթացքում վեց զինծառայող է գերեվարվել, մեկը սպանվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան