Ադրբեջանի ԱԻՆ-ը հետաքննություն է սկսել Կասպից ծովում պայթյունի կապակցությամբ
Ադրբեջանում սկսվել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառի հետաքննությունը: angi.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Օրվա ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն չի ստացել ծովում գտնվող նավթային ենթակառուցվածքներում կամ արդյունաբերական օբյեկտներում արտակարգ իրավիճակների մասին: Այնուամենայնիվ, համապատասխան կառույցների մասնագետների հետ համատեղ հետաքննություն է իրականացվում՝ բռնկված հրդեհի կապակցությամբ», - ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Կասպից ծովում պայթյունի տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում: Ականատեսները ենթադրում են, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային հարթակներից մեկում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջոցառումների կազմակերպման և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովն ասել է որ SOCAR հարթակներում ոչ մի վթար տեղի չի ունեցել, և նրանք բոլորը աշխատում են նորմալ ռեժիմով:
Իր հերթին, Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը, ըստ նախնական վարկածի, ծովում ցեխի հրաբխի ժայթքումն է: Ադրբեջանի Կասպից ծովային փոխադրող ընկերության մամուլի ծառայությունը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ բեռնափոխադրող ընկերության նավատորմի պատկանող նավերում պայթյուններ տեղի չեն ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա