Բեզոսը թողել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը լքել է աշխարհի խոշորագույն առցանց առևտրով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա փոխարեն նշանակվել է Էնդի Ջեսին, ով նախկինում հիմնադրել և ղեկավարել է Վեբ ծառայություններ բաժինը: Այս մասին հայտնում է Amazon կայքը:
Ռիա նովոստին գրում է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելու Բեզոսի մտադրության մասին հայտնի էր դարձել փետրվարին, իսկ մայիսին նա հայտարարել էր, որ պաշտոնը կթողնի հուլիսի 5-ին. 1994 թ. այդ օրը հիմնադրվել է Amazon- ը: Պաշտոնը թողնելուց հետո 57-ամյա գործարարը կմնա ընկերության խորհրդի նախագահ և կշարունակի մնա նաև ընկերության բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսի սեփականատեր:
Բեզոսը գլխավորում է Forbes- ի աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակը 177 միլիարդ դոլար կարողությամբ:
Amazon.com առցանց խանութը գործարկվել է 1995 թվականի հուլիսին: Բացի ԱՄՆ-ից, ընկերությունը գործում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում և եվրոպական երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում