Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրքին
Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջաղջախել է թուրք բռնցքամարտիկին։
Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ունեցել է շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս են հանել ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։
Հուլիսի 4-ին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։