09:06 05/07/2021 Հայաստան

Էդգար Ղազարյան. Րոպե առաջ նաև հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պնդում է՝ գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն։

«2021 թվականի հուլիսի 3-ի երեկոյան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով և նրա ուղեկցությամբ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։

Խնդրի մարդկայնորեն արդարացված հուզական բաղադրիչը հաղթահարելուց հետո, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրություն՝ իրատեսական գնահատականների և եղելությունը ճիշտ հասկանալու համար։

Նախ՝ Արցախում 44 օրյա պատերազմի սանձահարման և դրա բոլոր հետևանքների (մարդկային հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, ավերածություններ, տարածքների կորուստներ, միլիարդավոր դոլարների վնասներ և այլն) համար անձնական պատասխանատվություն է կարում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը հստակ կերպով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը սահմանում է․   

«Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։ Ընդ որում, ի տարբերություն, հայտարարությամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կետերին, այս կետի համար ժամկետներ սահմանված չեն, ինչը ենթադրում է (հաշվի առնելով նաև դրա հումանիստական և մարդկանց կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող հանգամանքը) պետք է կատարվեր անհապաղ՝ հնարավոր սեղմ ժամկետում։ Ի դեպ, Հայաստանն այդ հայտարարության այդ կետով սահմանված, ի թիվս մյուս կետերի պարտավորությունների, կատարել է վաղուց, որի հետևանքով Հայաստանում այլևս գոյություն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։

Ավելին, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել նաև տարիներ առաջ դիվերսիոն նպատակով ներթափանցած և հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել էին ազտազրկման և կրում էին իրենց պատիժը։ Այն որ, մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այս կետը մնում է ամբողջությամբ չկատարված, դա հայկական դիվանագիտության, ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ձախողման հետևանք է։ Հայաստանի պետության ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապես թշնամու շահերը, նա չի կարողանում կյանքի կոչել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված անգամ ամենատարրական, հումանիտար նշանակության դրույթները, փոխարենը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր մյուս կետերն ու պարտավորությունները։

Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտեզների տրամադրմանը, ապա դա նախատեսված չէ ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթում։ Դա Ադրբեջանի կողմից ներկայացված հավելյալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էության, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտեզների ստացման խնդիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է։

Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է գրեթե բոլոր իրավասու միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների առջև։ Առանց այդ տեղեկությունների, Ադրբեջանն, ըստ էությանը, փաստացի զրկված էր այդ տարածքներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից, ինչ համար իրենց պահանջվելու էին տասնյակ տարիներին, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ծախսեր և մարդկային հսկայական կորուստներ։

Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թվականի հուլիսի 3-ին ոչ թե տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պետական դավաճանություն, իսկ դրա դիմաց, դեռևս պաշտոնապես չհայտարարված գերիների ընդամենը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական հուզական տրամադրությունների ստեղծման միջոցով՝ քողարկել կատարված հանցագործությունն ու հայրենիքի դավաճանությունը։

Ի դեպ, ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը, այլև այն ներկայացրել է իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թե հայկական (Վարանդա և Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի և Զանգելան) տեղանուններով։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կատարվում է պետական դավաճանություն, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չնայած որ հայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական հույժ գաղտնի համարվող տեղեկություններ, և նաև հայտարարեց, որ պատրաստ է այդ գործողություններին հաղորդել շարունակական բնույթ, ինչը ցավոք, հերթական անգամ, անտեսվեց Ազգային անվտանգության մարմինների կողմից, որոնք շատ ավելի պրիմիտիվ և պարզ դրվագներով, պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը՝ Ադրբեջանին հեշտությամբ հաջողվում է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամյակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների յուրացման բոլոր ֆիզիկական հնարավորությունները, ավարտված են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի քաղաքացիների և նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ և այլն։

Այս աղետալի ընթացքը կանգնեցնելու մեկ միջոց գոյություն ունի, րոպե առաջ ոչ միայն իշխանությունից, այլև մեր հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}