
Թբիլիսիում ԼԳԲՏ-ների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելու կենտրոնական պողոտան։ Նրանք հակաակցիաներ են իրականացնում՝ այսօր երեկոյան նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ի սկզբանե կոնտր-ակցիայի մասնակիցները հավաքվում էին պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո տեղափոխվում էին Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսում ապամոնտաժել այնտեղ տեղադրված ընդդիմադիրների վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր հենց իրենք պետք է խոսեն խորհրդարանի շենքի դիմաց:
Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները։ Պողոտայում մեքենաների երթևեկությունը կաթվածահար է:
«Արժանապատվության երթը» պետք է կայանա այսօր, Երևանի ժամանակով 18:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին