Թուրքիայում առաջարկում են Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք
Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը (TDMMB) առաջարկել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքը հռչակել որպես ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք:
Նախաձեռնությունը հնչեցրել է TDMMB-ի ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մուջահիթ Դեմիրթաշը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։
«Այս քայլը կամրապնդի ադրբեջանական քաղաքի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», - ասել է Դեմիրթաշը:
Դեմիրթաշն ասել է, որ TDMMB-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ «հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի շրջանների վերականգնման գործընթացում»:
Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գաղափարների միջազգային մրցույթ` թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` «ուղղված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի զարգացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- 28.06.2021. «Հենակետ». Ալիևը հաստատել է Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը
- Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»
- Ադրբեջանի դրոշի հետ մեկտեղ Շուշիում կծածանվի նաև Թուրքիայի դրոշը․ Չավուշօղլու
- «Շուշին մեր կյանքն է, մեր երջանկությունը, մաքուր օդ, որ մենք այլևս չենք կարողանա շնչել»․ Պատմում է Լիլիթը Euronews-ին
- Իրանագետ․ «Շուշիի հռչակագրին» զուհագեռ ուշագրավ է Արցախում խաղաղապահների ռազմական վարժանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան