Փաշինյանին ընտրողները նպաստում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ավարտին հասցնեն Հայոց ցեղասպանությունը. Ալավերդյան
«Ադրբեջանը շարունակում է ոչ միայն կոպտորեն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, նաև հակադրվում է»,- ասոլիսում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա գնահատմամբ, հատկանշական է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը մինչև անգամ ողջունում է այդ քաղաքականությունը:
«Այսինքն, այստեղ կա այնպիսի կծիկ՝ աշխարհաքաղաքական և այլ պայմանավորվածությունների ու շահերի, որը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի թիմ և Ալիևի, և Եվրոպայի համար»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Իրավապաշտպանի խոսքով, երանելի է նաև Փաշինյանի թիմը Հայաստանում այն խավի համար, որն ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունի:
Լ. Ալավերդյանը համարում է՝ ճիշտ ժամանակն է, որ հայ հասարակագետներն ուսումնասիրություն անցկացնեն՝ հասկանալու, թե հասարակությունն ինչքանով է փոխվել 1988 թվականից հետո:
Նա նշեց, որ հայ ժողովուրդն արցախյան պատերազմում հաղթել է՝ ազատագրելով Ադրբեջանին իրավական առումով չպատկանող այն բոլոր տարածքները, որոնք կոչվում են 7 շրջան:
«Եթե ինչ որ մեկն ինձ չի հավատում, թող ցույց տա մի միջազգային փաստաթուղթ, որտեղ գրված է, որ բոլորս պարտավոր ենք ճանաչել իրար սովետական շրջանի սահմաններով: Այդպիսի փաստաթուղթ չկա: Ինչու չկա, որովհետև իրավական առումով այդ շրջանները չեն պատկանում Ադրբեջանին, սովետական ժամանակ քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով նվիրվել է Ադրբեջանին»,- ասաց Լ.Ալավերդյանը:
Նա նշեց, որ Հայաստանի առաջին քաղաքական էլիտան ժամ առաջ փորձել է և իրականացրել է Արցախի բեռից ազատվելու քայլը. «Այն, ինչ հիմա տեսնում ենք, շարունակությունն է: Այդ քաղաքականությունը այդ խաղացողների սրտով է»:
Լարիսա Ալավերդյանն իր խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին ընտրողներին. «Դուք ձեզ համար պատրաստում եք նոր ցեղասպանություն: Մի կարծեք, որ եթե ձեր արածը զուտ մեկ անձի պաշտամունք է, դուք այսօր նպաստում եք Ադրբեջանին և իր տիրոջը՝ Թուրքիային պատրաստելու և մինչև 2023 թվականն իրականացնելու ու ավարտելու Հայոց ցեղասպանությունը:
Նրանք օգնում են և նպաստում Թուրքային և իր կողմից ստեղծած ցեղասպան Ադրբեջանին ավարտել իրենց հարյուր տարվա ցեղասպանական ռազմավարական նպատակը՝ ավարտել հայերի ցեղասպանությունն ամբողջ այս արևելյան կողմում»:
Դիմելով Նիկոլ Փաշինյանի թիմին՝ հարցադրում արեց, թե արդյոք այդ թիմը հասկանում է, որ իրականացնում է ցեղասպանական այդ ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Դա տեսակի հետապնդում է. Լարիսա Ալավերդյան
- Դեռ հնարավորություն ունենք կանխել ազգային և պետական աղետը․ Լարիսա Ալավերդյան
- Կարող են լինել բազմաթիվ հիմքեր ՝ ընտրությունները չեղարկելու համար, եթե լինի ցանկություն․ Լարիսա Ալավերդյան
- Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի պարտադրանքով չի անում այս ամենը, սա իր հավատամքն է. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին