Լևոն Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ է գրանցել՝ պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:
Հարակից հրապարակումներ`
- Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթել է մրցաշարի խմբային փուլում
- Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է աղյուսակը
- Grand Chess Tour. Արոնյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
- Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին
- Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան. Վահե Հովհաննիսյան
- Վազգեն Մանուկյանը դիմել է Արոնյանին՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Հայաստանից հեռանալու որոշումը
- Լևոն Արոնյանը ասել է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերադառնա
- Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի