
Լևոն Արոնյան․ Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս
«Հայաստանի ու Արցախի հայերով նշում ենք երեկվա հաղթանակս՝ իմ սիրելի տիկին Նաիրայի գլխավորությամբ»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու նկարներ հրապարակել։
Հիշեցնենք, որ Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: