Հնդկաստանի արտգործնախարարն այս շաբաթ կայցելի Ռուսաստան
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանկարն այս շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, երկուշաբթի հայտնել է ANI-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ռուսաստան այցը, ամենայն հավանականությամբ, կսկսվի հինգշաբթի օրը՝ հուլիսի 8-ին:
Ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնդիկ գործընկերոջ հետ քննարկել էին այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Համաձայն 2000 թ.-ի Ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի, երկու երկրների ղեկավարներն ամեն տարի հանդիպում են, բայց անցյալ տարի, համաճարակային իրավիճակի պատճառով, վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողովը չի կայացել: