Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:
Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:
Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:
Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:
Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»:
Հարակից հրապարակումներ`
- «Սահմանադրությունը որոշակի հասարակական դաշինքի դրսևորում է, որը խարսխված է տվյալ հասարակության անդամների փոխհամաձայնության վրա»
- Արմեն Սարգսյան. Պետք է անենք առավելագույնը պետականության պահպանման համար
- Արթուր Վանեցյան. Հայաստանի պետականության համար մեր պայքարը շարունակական է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան