Սոչիի բնակիչներին հորդորել են պատրաստ լինել տարհանման՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով
Սոչիում իշխանությունները խնդրում են բնակիչներից հավաքել անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը՝ հնարավոր տարհանման դեպքում: Խերոտա և Մացեստա գետերում գրանցվում է ջրի մակարդակի կրիտիկական բարձրացում։ Այս մասին գրում է Ria-ն։
«Միացվել են ազդանշանային սարքերը՝ բնակչությանը նախազգուշացնելու հնարավոր ջրհեղեղի և գետերի ափերի դուրս գալու հավանականության մասին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքում հերթապահում են փրկարար ծառայության անձնակազմերը:
Նշվում է, որ նախօրեին ուժեղ քամիներ և անձրևներ են գրանցվել տարածաշրջում, մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: